Home
tsovi's Journal
 
[Most Recent Entries] [Calendar View] [Friends]

Below are the 20 most recent journal entries recorded in tsovi's LiveJournal:

    [ << Previous 20 ]
    Saturday, August 22nd, 2009
    12:48 am
    հանգցրու լույսը
    հանգցրու, հանգցրու լույսը, քնենք։ ասում եմ Զորակնին ու քաշում ադեալը վրաս։դողս չի անցնում։ամառվա դողը անձրևի հետ ա կապված լինում ու ահավոր քամու բայց մեր պատուհանները պաշտպանում են ինձ համ անձրևից համ քամուց։ դուռը երևի չեմ փակել, հա էլի։ բալես մի հատ վեր կաց դուռը փակի։քունը գլխին՝ Զորակնը վեր ա կենում դուռը փակելու, ինքը գիտի որ էսօր էն օրը չի որ ասի մամա քնած եմ լույսը դու հանգցրու։ապրես բալես դե քնի։ մամ էսօր չես լացելու՞։ լացելու եմ։ լավ էլի մամա ջան մի լացի էլի ես քեզ շատ եմ սիրում ու ես սկսում եմ լացել։
    Sunday, August 16th, 2009
    10:03 pm
    ակնթարթ կանգ առ, լավ ա, այ տենց․ հետ մի գնա,մնացածը կկարգավորվի։
    3:50 am
    ույ ույ ույ
    վերջապես ստամոքսս խոսեց։ էդ նշանակում ա ռեցեպտորներս սկսել են աշխատել։ նա ինձ ասում ա․ հերիք ա ծխես, նորմալ հաց կեր, ու ինձ էլ հիշի ժամանակին ու մի ստիպի որ ծեծված բաներ ասեմ, օրինակ․ասողին լսող ա պետք։ ուզածդ ստացա՞ր, հանգստացա՞ր։ դե դավայ հա, ու մեկ էլ․ էդքան սեմուշկա մի չրթի կարող ա սեմուշկան օգտակար ա, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

    ըհը,ստամոքսի խելք:)
    բարի գիշեր։
    Saturday, August 15th, 2009
    9:28 am
    նկար
    երկար երկար նայում եմ հայելուն
    էն օրը պրծել ա, որ տան հայելիները կորել էին
    մնացած ապրանքի հետ
    որ ինչ-որ մեկը տարել էր էղած-չէղածս
    ու ես չէի գտնում
    նստելու տեղը
    պառկելու թախտը
    ուտելու ամանները
    հես ա իմ հայելին
    ու մեջը երևում ա ամեն ինչ
    իմ հետևում
    ես՝ առաջը կանգնած
    նայում եմ էդ նկարին
    ու մտածում՝
    էս էն կինոյից ա
    որ մարդիկ կեսից դուրս են գալիս դահլիճից
    ու դրսում ասում․
    մեր կյանքն առանց էն էլ ծանր ա, ինչ կարիք կա սենց բաներ ցույց տալ էկրանից
    կինոն նրա համար ա որ վերջում հույսը երևա
    Friday, August 14th, 2009
    9:19 am
    կայֆ
    էս մեր թազա դռան կաֆն էն ա, որ հարևանները գնում-գալիս են չի լսվում։ կարող ա՞ դեռ չեն արթնացել։
    բայց աղբամանի կափարիչի ձայնը լսվում ա, երևի պատերն են բարակ։
    Sunday, August 9th, 2009
    3:40 pm
    you
    you looked at me
    you saw me
    Saturday, August 8th, 2009
    9:51 am
    նորից լվացք նորից փռել
    առավոտվա 7.45-ի լվացք
    առավոտվա 11.30-ի լվացք
    ցերեկվա չորսի լվացք
    իրիկունվա․․․․
    քթիս ծայրը թմրում ա ձեռքերիս, ոտքերիս
    զգացողությունները մտել են պասիվ շփման մեջ
    սրտիս դիմադրողականության հետ
    խփի խփի խփի
    ծակելով ցավալով բայց խփի
    էնքան խփի որ սաղ պասերն ընդունես,
    հասցնես, թե չէ կկրվես
    չէ, մի կրվի, էս անգամ էլ մի կրվի
    հլը առաջնությունը չի պրծել
    նայողները դեռ չեն ձանձրացել քո հուսահատ խաղից
    շանս կա

    "շանսը մի թռչուն ա որ նստում ա կողքիդ ծառին ու թռչում ա երբ թռչելն ա գալիս
    դու ուղղակի հայտնվում ես ինչ որ տեղ նրա կողքին ու պատահաբար տեսնում ես նրան․
    ծիտիկը լավն ա, մենք սիրում ենք բնության հրաշքները՝ ճնճղուկից մինչև արծիվ"

    գլխարկը քաշում եմ գլխիս որ արևը չվառի ու ամրակները հերթով խփում շորերի վրա
    Wednesday, August 5th, 2009
    6:33 pm
    աչքերըդ փակի
    ծերությունը խփեց ճակատիս
    դողը բռնեց հոգնած ձեռըս
    սառը քրտինք տպվեց մարմնիս
    սոված աղը կերավ դեմքս
    սիրտս կանգնեց կանգառից դուրս
    սև ամպ նստեց թոքիս վրա
    միտքս խփվեց դիմացի պատին
    մի հասարակ անձրև մաքրեց հետքս
    Sunday, August 2nd, 2009
    9:10 pm
    ժամանակը կանգնել ա կոկորդիս
    կուլ չի գնում
    հիշողությունս մնացել ա փողոցում
    տուն չի գնում
    Friday, July 31st, 2009
    12:25 am
    հաշիվը բերեք
    սպասող ներվեր
    տխրության նոպա
    անպատասխան հարց
    աղ դրած մտքեր
    հաստատուն քայլվածք
    մի բաժին զրույց
    ճամփորդական տաքություն
    իմ բաժին շուրթեր
    անվանական երջանկություն
    ձիգ անքնություն
    կտրտված մտքեր
    լցվող մոխրաման
    թափելու համբերություն
    գյոլ տված լարում
    շոռ դառած սեր
    չուտելու ցանկություն
    քամված անհանգստություն
    պատեպատ հուսահատություն
    քաղաքե-քաղաք անհամբերություն
    հեծանվավազքի նվիրաբերում
    ձայնալարերի սուր թրթռոցի հոսք
    ինտերնետի լուռ սրթրթոցի խոսք
    հեռախոսալարի թունավոր պայթյուն
    դառնությունների բուռն արտանետում
    միջավայրի արտանիստ բեկում
    ուրիշի պատերին գրված ներում
    անզգայացած ինքնազգացողություն
    չշոշափվող գիտակցություն
    ուրիշի սեղանին դրված դառը լիմոն
    աչքերս վրան սառած մի բաժակ ջուր
    Tuesday, July 28th, 2009
    10:13 am
    նրանք հարցրին մայրիին
    մեկը հարցրեց մայրիին
    ուր ա աղջիկը հասել
    մայրին գլուխն օրորեց
    լռության միջով
    մյուսը հարցրեց բարդիին
    ուր ա աղջիկը հասել
    բարդին նրան ողողեց
    տերևաթափով
    տերևաթափին մի մարդ
    սրտանց նույն հարցը տվեց
    ու չստացավ պատասխան
    անձրևից թրջված
    անձրևին հարցրեց նույն մարդը՝
    "էն աղջիկը ու՞ր մնաց "
    անձրևը երկար տևեց
    հարցը իզուր էր
    լուսնին նայեց մեկ ուրիշն
    ուզեց նույնը իմանա
    լուսինն փախավ նրանից
    ամպի թեթև քող հագած
    անծանոթն ամպից հարցրեց
    ու՞ր ա իմ չսիրելին
    ամպը դանդաղ հալվեց
    կպավ երկնքին
    այ ընկեր, ազնիվ ընկեր
    դու կիմանաս ու՞ր ա նա
    ընկերն ուսը թափ տվեց
    սառած հայացքով
    8:57 am
    չէ, չեմ նեղացել կամ վատ-ոտանավոր
    չէ, չեմ նեղացել
    միշտ նեղ ա եղել
    մի թեթև սկվազնյակ
    օդ ա խաղացել
    քամին կանգնել ա
    օդ չկա շնչելու
    էս դուռն էլ բաց ա
    ու՞ր եմ գնալու
    սենց տխուր բաներ
    սկվազնյակից սկվազնյակ
    տեսնողը կասի
    էս ի՞նչ պրոբլեմ ա որ
    ո՞վ կմտածի որ դրսից *ահեղ*
    ես իմ սկվազնյակով դառել եմ հեղեղ
    մառալ տակավա՝
    իմ սկվազնյակը՝ ինձ
    դրսին՝ իր քամին․
    չասեցի ոչինչ:(
    Sunday, July 26th, 2009
    4:31 pm
    իմաստ որոնելիս
    ի՞նչ իմաստ ունի չրթածս
    ի՞նչ օգուտ ունի ծխածս
    Saturday, July 25th, 2009
    6:23 am
    դատարկ ինտերնետում բառեր եմ շարում
    լույսը բացվում ու փակվում ա
    6:10 am
    for _feniks
    настань утро
    протянись рука
    исправься позвоночник
    не болей нога
    выпейся кофе
    не кончайтесь сигареты
    сгладься морщина
    вытянись шея
    не пропадай ключ
    отдайся чек
    найдитесь брюки
    не кончайтесь деньги
    крутись день
    прийди вечер
    don't hang internet
    читайтесь pages
    пишитесь комменты
    радуйся сердце
    не трепещи сердце
    не немей палец
    не отключайся мозг
    не кривись позвоночник
    не сжимайся.....
    не звучи fuck
    не поминайся shit

    ENTER



    ............

    от клика арбузы я открыла глаза
    чтоб опустить пепельницу
    после фильма
    "четыре ночи сама с собой"*



    ...................
    со статусом синяков под глазами
    я online по улице
    you are so sexy *in love*
    говорит тот кто не видел меня никогда
    чему верить? что солнце медленно катится по моей коже
    или что выгляжу так хорошо, что ты чуть не....

    ...............................

    вентиллятор сдувает пепел на сигарете
    и кажется жизнь течёт быстрее
    может быть

    ............................

    затмение солнца ударило мне в голову

    ..............

    если б только я могла поспать подольше и отдохнуть

    ...................

    ноша моего страха слишком тяжела и на городе появилась впадина
    4:46 am
    վախիս բեռը շատ էր ծանր ու քաղաքը փոս ընկավ
    Friday, July 24th, 2009
    10:37 am
    երանի մի քիչ երկար քնեի ու հանգստանայի
    Wednesday, July 22nd, 2009
    8:38 pm
    արևի խավարումը խփել ա գլխիս
    Tuesday, July 21st, 2009
    12:50 pm
    հովհարը փչում ա ծխախոտիս վրայի մոխիրը
    ու թվում ա թե կյանքը ավելի արագ ա գնում։
    երևի
    12:15 pm
    աչքերիս տակի կապույտի ստատուսով
    online եմ փողոցում
    you are so sexy *in love*
    ասում ա մեկը որ կյանքում ինձ չի տեսել
    ես որի՞ն հավատամ որ արևը դանդաղ գլորվում ա մաշկիս վրայո՞վ
    թե՞ որ տեսքս էնքան լավ ա որ քիչ ա մնում,քիչ
[ << Previous 20 ]
About LiveJournal.com

Advertisement